Էրդողանը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին

Էրդողանը  խոսել է Հայոց Ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օր որպես Ֆրանսիայում հռչակման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշումը արդեն շաբաթներ շարունակ թուրքական պետական ապարատն ու քարոզչական ռեսուրսները պահում է լարված վիճակում։ Հերթական անգամ այս մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա Մակրոնին անվանել է նորելուկ քաղաքականության մեջ եւ խորհուրդ տվել կարդալ պատմություն։ Էրդողանը հավաստիացրել է, որ հայերը երբեք ցեղասպանության չեն ենթարկվել իր երկրում, իսկ ներկայումս էլ այնտեղ ապրում է մոտ 100 հազար հայ, որի մի մասը՝ Թուրքիայի քաղաքացի։ Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերին իրենք իհարկե կարող էին հետ ուղարկել Հայաստան, սակայն այնտեղ նրանք իրենց այնքան հանգիստ չեն զգում, որքան Թուրքիայում։ Իր խոսքում Թուրքիայի նախագահը նաեւ հիշեցրել է, թե քանի կոտորած է իրականացրել Ֆրանսիան Աֆրիկայում։