Իշխանափոխություն է սկսվել Վենեսուելայում, կան զոհեր

Այն բանից հետո, երբ Վենեսուելայի ընդդիմադիր պառլամենտի ղեկավար Խուան Գուայդոն իր կողմնակիցների առաջ Կարակասի Չակաո շրջանում հանդիսավորապես երդվելով ինքն իրեն հռչակել է նախագահ, սկսվել են բողոքի ակցիաներ ընդդեմ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի։

Տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Առաջին իսկ բախման ժամանակ հայտնի է դարձել, որ վեց մարդ զոհվել է, եւս 30-ը վիրավորվել։ Այս ընթացքում մի շարք լատինա-ամերիկյան երկրներ ճանաչել են Գուայդոյին որպես Վենեսուելայի անցումային նախագահ։ Այդ երկրներն են՝ Չլին, Պարագվայը, Բրազիլիան եւ Պերուն։

Մինչ այս, գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ հետ։ Մադուրոն 72 ժամ է տվել ամերիկացի դիվանագետներին՝ Վենեսուելայի տարածքը լքելու համար։ El Pitazo պարբերականի փոխանցմամբ, անցնող ժամերին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Մադուրոյի ուժայինների եւ ապստամբ ընդդիմադիրների միջեւ երկրի մի շարք նահանգներում՝ Ամասոնասում, Բոլիվարում, Բարինասում, Պարտուգեսայում եւ Տաչիրայում։ Ըստ հաղորդման, զոհերի թիվը աճել է եւս 10-ով եւ հասել 16-ի։ Կա 70 ձերբակալված։