Բասո Մստոյանը դատվում է 12 աղավնի գողանալու համար

Բասո Մստոյանը դատվում է 12 աղավնի գողանալու համար

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատաարում այսօր Արմավիրի մարզի բնակիչ Բասո Միրզայի Մստոյանի դատաքննությունն է։

Նա մեղադրվում է 2018 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 12:15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանի տան բակում գտնվող աղավնաբուն ապօրինի մուտք գործելու և այնտեղից   42.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 12 թև աղավնի գողանալու մեջ։