Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 93 մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 93 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 6,7 հազարով։ Վարակվածների ընդհանուր թիվը մոտ 642 հազար է։ Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 93 մարդ։ Համավարակի ամբողջ ընթացքում մահացածների ընդհանուր թիվը կազմել է 9166 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսն հաղթահարել ու առողջացել է 4343 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացածների թիվը կազմում է ավելի քան 403 հազար մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 10,2 միլիոն մարդը։ Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 504 հազարը, իսկ առողջացածների ընդհանուր թիվը գերազանցում է 5,5 միլիոնը։ Վարակվածների թվով առաջինն աշխարհում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, մոտ 2,7 միլիոն վարակվածներով։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ մոտ 1,4 միլիոն վարակվածներով։ Ռուսաստանը երրորդ տեղում է՝ մոտ 635 հազար վարակվածներով։ Հնգյակում են նաեւ Հնդկաստանը՝ մոտ 550 հազար վիրուսակրով եւ Մեծ Բրիտանիան՝ մոտ 312 հազար ցուցանիշով։