Ո՞նց է ստացվում, որ միշտ իշխանության կողմից է լինում Գեւորգ Բաղդասարյանը. Քոչարյանի պաշտպան

Ո՞նց է ստացվում, որ միշտ իշխանության կողմից է լինում Գեւորգ Բաղդասարյանը. Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը բացարկ հայտնեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանին` նշելով, որ դրա համար ունի 2 հիմնավորում։

«Առաջինը` Գեւորգ Բաղդասարյանն ունի կանխակալ վերաբերմունք ամբաստանյալների նկատմամբ, ինչպես նաեւ Գեւորգ Բաղդասարյանի գործողությունները թույլ չեն տալիս անաչառ դիտորդի մոտ տպավորություն առաջանա, որ Բաղդասարյանը կարող է լինել անկողմնակալ»։

Վարդեւանյանը նաեւ նշեց, որ բոլոր այն գործերով, որտեղ կան անձինք, ովքեր այս իշխանության հետ անհամատեղելի են, այդ գործերով Գեւորգ Բաղդասարյանը լինում է մեղադրանք պաշտպանող. «Բա մի հատ չենք տեսնում, որ Գեւորգ Բաղդասարյանը մեղադրի իշխանական դեմքի հետ կապված, բա էդտեղ էլ խնդիր չի՞ լինում, ո՞նց է ստացվում, որ միշտ այն կողմից է ինքը լինում։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ խնդրում եմ դատախազ Գեւորգ Բաղդասարյանին հեռացնել այս վարույթից»։