Հայաստանը պետք է անհապաղ ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները․ Յուսեֆ ալ-Ուսայմինա

Հայաստանը պետք է անհապաղ ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները․ Յուսեֆ ալ-Ուսայմինա

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ-Ուսայմինի հայտարարությունը, որով կոչ է արել պաշտոնական Երեւանին «անհապաղ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։ Հայտարարության տեքստում խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտահայտելով ամբողջովին ադրբեջանամետ դիրքորոշում կարգավորման գործընթացի հանդեպ, չմոռանալով, սակայն շեշտել, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայտարարության մեջ նաեւ Երեւանին հորդորվում է «հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ անհապաղ եւ առանց վերապահումների հեռանալ ադրբեջանական հողերից։