Ֆրանսիայի դեսպանին խնդրել են 2 օրվա ընթացքում լքել Նիգերը

Ֆրանսիայի դեսպանին խնդրել են 2 օրվա ընթացքում լքել Նիգերը

Նիգերի ԱԳՆ-ն որոշում է կայացրել երկրում Ֆրանսիայի դեսպանին զրկել հավաստագրումից։
«Նիգերի իրավասու իշխանությունները որոշում են կայացրել իրենց ագրեմանից զրկել պարոն Սիլվեն Իթթեին և խնդրել նրան 48 ժամվա ընթացքում լքել Նիգերի տարածքը»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է նաև Ֆրանսիայի իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք հակասում են Նիգերի շահերին: