Դոն Պիպոն ընկերների հետ պատրաստ է մեկնել սահման

Դոն Պիպոն ընկերների հետ պատրաստ է մեկնել սահման

Այս պահին մի շարք համայնքներում հերթեր են. քաղաքացիները կամավորագրվում են՝ սահման մեկնելու համար։

Նրանց է միացել նաեւ Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը։ Նրա տան բակում են հավաքվել մտերիմները, ընկերները, բարեկամները, որպեսզի հերթագրվեն եւ  անհրաժեշտության դեպքում մեկնեն սահման։ «Այս պահից սկսած հայտարարում եմ հերթագրում՝Արցախ մեկնելու համար։ Իհարկե համագործակցելով զինկոմիսարիատի հետ և հետևելով ՊԲ հրահանգներին։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նաև տրամադրել մեքենաներ՝կամավորներին Արցախ տանելու համար։ Ես ինքս ձեզ հետ միասին գնալու եմ առաջնագիծ՝ լինելու եմ հայ զինվորի կողքին։ Միասին պաշտպանենք Արցախը և Հայաստանը». հայտարարել է  Արթուր Ասատրյանը։