«Հրապարակ». Հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում են պահանջել

«Հրապարակ». Հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում են պահանջել

Մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ տանող ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներին` Հարություն Հովագիմյանին եւ Կարեն Ղազարյանին ադրբեջանցիներն առեւանգել էին եւ տեղափոխել Բաքու: Այժմ նրանց դատում են: Երեկ տեղեկացանք, որ այս կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից: Եվ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է բացել եւ անգամ դիմել է Մարդու իրավունքների եւրոպական դատարան` այս առևանգման ու դատավարության դեպքով, ագրեսորը որոշել է ավարտին հասցնել հաշվեհարդարը` ոչ մի հանցանք չգործած հայ զինծառայողների նկատմամբ։