Ալբերտի հորը հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը. Արայիկ Հարությունյան

Ալբերտի հորը հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը. Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ

Հրամանագրիս համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար,  կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:  

Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։ Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հերատանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…

Արայիկ Հարությունյան