Իմ խորհուրդն ու խնդրանքն է մտածել այս կետերի շուրջ

Իմ խորհուրդն ու խնդրանքն է մտածել այս կետերի շուրջ

Իմ բոլոր ընկերներին, որոնք դեռ հույս են կապում ներկա քաղաքական կուրսի հետև ովքեր հիմա լուռ մտածում են՝ Հրանտը  լավ տղա է, բայց սխալվում է: 

Իմ խորհուրդն ու խնդրանքն է մտածել հետևյալ կետերի շուրջ: 

Միայն զգուշացնեմ, որ ամեն ինչ հիմա կգրեմ՝ մանրամասն հիմնավորել եմ իմ բոլոր հաղորդումներում ամիսների և տարիների ընթացքում: Եթե իրոք հետաքրքիր է, նայեք դրանք, այլ ոչ թե ինձ ստիպեք նորից ու նորից նույն բանը կրկնեմ: 

1. Պատկերացումը, որ հնարավոր է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պայմանագիր ստորագրել վերջնական՝ անտեսելով ռուսական գործոնը, ռուս-ադրբեջանական համագործակցությունը ի սկզբանե սին են: 
Դրանք ընդամենը ահնիմն հույս են, ցանկությունն իրականի տեղ դնել է: 

2. Ադրբեջանի հետ սեպարատ համաձայնություն կնքելու մասին այդ պատկերացումը, որից հետո, իբր, կկարողանանք պոկվել ռուսներից ու անկախանալ, հիմնված չէ որևէ վերլուծական տվյալ վրա, ոչ էլ ֆունդամենտալ որևէ հիմնավորում ունի: 
Այն ինչ ընկած է ձեր այս պատկեցման հիմքում՝ նախորդ քաղաքական սերունդներից փոխառած, այսօրվա միջազգային իրավիճակին, ինչպես նաև պատմական փաստերին անհամարժեք կոնցեպցիաների կտորտանքներ են: 

3: Եթե դուք իրոք դեպի «խաղաղության դարաշրջան/խաչմերուկ» եք ուզում գնալ, ապա պետք է ընդունենք բոլոր պայմանները, առաջին հերթին՝ ռուսականները, որի մեջ մտնում է այդ թվում Սյունիքի խնդիրը, նաև՝ Հայաստանի կարգավիճակի փոփոխությունը: 

Եթե այլ բան եք պատկերացնում, ապա չեք հասկացել ցայսօր այս պատերազմի բուն քաղաքական էությունը, և մինչև հիմա կարծում եք, որ դա զուտ հայ-ադրբեջանական էր: 

4. Դուք ցայսօր ապրում եք "Ղարաբաղյան հարցի կարգավորում" միֆոլոգիկ կոնցեպցիայի մնացուկների մեջ: Եթե ոչ տրամաբանությունը, ապա գոնե վերջին տարիների փորձը պետք է ձեզ ապացուցած լիներ, որ որևէ առանձին վերցված Ղարաբաղյան հարց չի եղել: 
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի բերել ու չի բերելու խաղաղության պայմանագրի ստորագրման: 

5. Խաղաղության դարաշրջանը և հանուն ինքնիշխանության պայքարը երկու լիովին հակադիր մոտեցումներ են, և հնարավոր չէ համատեղել երկուսը՝ առանց քաղաքական տրամաբանության կոպիտ խախտման: 
Առաջինը՝ նշանակում է ռուս-ադրբեջանական բոլոր պայմանների ընդունում, որովհետև պատերազմի էությունն է այդպիսին: Դա ուղիղ ճանապարհ է դեպի «Միութենական պետություն»: 
Երկրորդն ընտրելու դեպքում, պետք է հասկանաս, որ քո դեմ օգտագործվող գլխավոր գործիքը եղել է ու մնում է Ադրբեջանի բանակը: 

Հնարավոր չէ լինել 50 տոկոս լևոնական, 50 տոկոս ինքնիշխանական: 
Կամ մեկը, կամ մյուսը, պետք է ընտրեք: 

6. Եթե չկա պատասխան հարցին, թե ինչ և ինչպես անել Ադրբեջանի բանակի դեմ, չկա ոչ մի ինքնիշխանության պակքար, այլ կա դատարկախոսություն՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ոճի մեջ: Ինքնիշխանության պաշտպանության կիզակետում՝ Ադրբեջանի բանակին դիմադրելու կարողությունն է: Եթե դա չկա, չկա ոչինչ: Եթե դա կա, մնացածը՝ լուծելի է: 
Լուծելի՞ է արդյոք Սդրբեջանի բանակին դիմակայելու հարցը: 
Այո՝ լուծելի է, և երեք տարում էր լուծելի էր: 
Ինչպե՞ս: 
Կգրեմ՝ հաջորդ անգամ: 
Բնականաբար կգրեմ քաղաքական, այլ ոչ թե ռազմատեխնիկական մակարդակում, որն իմը չէ:

Հրանտ Տեր