Թրքահաճո ապուշությո՞ւն, թե՞ դիտավորյալ հակապետական դրսևորում

Թրքահաճո ապուշությո՞ւն, թե՞ դիտավորյալ հակապետական դրսևորում

Երբ քննարկվում են իշխանությունների հակահայկական գործողությունները, ապա հաճախ վերլուծություններում հանդիպում է բնորոշում, որ իշխանությունը երկիրը փաստացի ոչնչացման հանձնելով գործում է անտեղյակությունից կամ միամտությունից դրդված։
Ոչ, և ևս մեկ անգամ` ՈՉ։
Դա այդպես չէ։

Իշխանությունը միանգամայն գիտակցված և նպատակասլաց սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Սա փաստ է, որը նույնիսկ իշխանությունն արդեն չի հերքում։
Ընդ որում, թշնամիների շահերը սպասարկում է միանգամայն բաց և բացահայտ, ճիշտ է` փաշինյանական իշխանությունը մշտապես ստում և մարդկանց ուղեղները լվացնում է «ռուսական հինգերորդ շարասյան» մասին էշ֊էշ հեքիաթներով՝ լինելով փաստացի թուրքամետ պրոքսի «հինգերորդ շարասյուն», որը հայկական դրոշի ներքո գործում է բացառապես պան-թուրանական նախագծերի տրամաբանության ներքո։

Օրինակ, ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Իլհամ Ալիեւը նախապայմաններ է առաջադրել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու եւ Հայաստանի հարավը (Զանգեզուրի միջանցք) զավթելու մասին՝ փոխարենը ռուսական գազի դիմաց առաջարկելով ադրբեջանական գազ։
Եվ ինչպես՞ է իշխանությունն արձագանքում դրան։

Արձագանքում է Բաքվի հրամանները կատարելու տրամաբանության ներքո՝ չմեկնաբանելով Ալիևի պահանջները, այլ միայն «ուրախանում» է իբր ադրբեջանական գազ գնելու հնարավորությամբ։ Թրքահաճո ապուշությո՞ւն, թե՞ դիտավորյալ հակապետական դրսևորում։ 

Հարցն այն է, որ ներկայիս հայկական իշխանությունը, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի կատարածուն է և գործում է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով:
Հայկական իշխանության  արդարացումներն ու մեղադրանքներն ընդամենը ծխածածկույթ են, որպեսզի ծածկեն իրենց թուրքական մերկությունը։

Արման Աբովյան