Հայկ Մարտիրոսյանը հաղթեց թուրք շախմատիստին

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց թուրք շախմատիստին

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 2-րդ փուլի առաջին պարտիաները։

Հայաստանի 5 շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Հայկ Մարտիրոսյանը, որը սևերով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուսթավա Յիլմազին: 

Շանթ Սարգսյանը ադրբեջանցի գրոսմայստեր Նիյաթ Աբասովի հետ խաղում չնայած սկզբում դիրքային առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն զարգացնել և ի վերջո ոչ-ոքի խաղաց: 

Իսկ ահա Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը պարտվեցին համապատասխանաբար հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհային և եգիպտացի Բասեն Ամինին: