Ապրիլյան պատերազմի զոհերի իրավահաջորդները ճանաչվել են տուժող

Ապրիլյան պատերազմի զոհերի իրավահաջորդները ճանաչվել են տուժող

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու հետ կապված դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը)։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն ասաց, որ զոհերի իրավահաջորդներն այս գործով ճանաչվել են տուժող․ նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ամռանն «անհայտ անձանց» կողմից  Եռաբլուրում  քառօրյա պատերազմի զոհերի շիրմաքարերը վնասվել էին․ շիրմաքարերին և տապանաքարերին լցրել էին հալեցված մոմեր ու սև հեղուկ․ դեպքով հարցաքննվել էր մեկ կին, որն ազատ էր արձակվել։