Կողմ էի բալային համակարգին, բայց այն նման է բռնապետության

Կողմ էի բալային համակարգին, բայց այն նման է բռնապետության

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը կողմ է  «բալային համակարգի ներդնմանը, պայմանով, որ տուգանքները սահմանեն ոչ թե տեսախցիկներն, այլ Ճանապարհային ոստիկանները։ Բացատրեց, թե ինչու՝ ի տարբերություն ոստիկանի «կամերան» գրում է մեքենայի վրա, իսկ դրանից բազում խնդիրներ են առաջանում։ «Մի կողմից տեղաբաշխումը, որ քաղաքում  բալերը շուտ վերջանալու են, շրջաններում չեն օգտագործվելու, որովհետև այնտեղ կամերաներ չկան։ Կամ, որ մարդիկ սկսել են միավորներ ծախել»:

Նաև ոլորտային փորձագետի խոսքով՝ չի կարելի այսքան տեսախցիկ տեղադրել ու այսքան մարդու տեղաշարժ վերահսկել։«Սա նախ բռնապետության նման է, որովհետև, եթե ինչ որ մեկին դեմ եք գնացել մի հատ փորձեք Նորքի զանգվածից մեքենայով դուրս գալ և փորձեք անել դա աննկատ։ 50 մետր չեք կարող շարժվել առաջ, որովհետև ամեն մեկ կիլոմետրի վրա մայրաքաղաքում արագաչափ է շարած։ Եվ սա նաև մարդու ազատությունների սափհամանափակում է ներառում։ Եվ երկորդ՝ էֆեկտ չի տալիս։ Եվ եթե, ի վերջո, նպատակը երթևեկության կարգավորումն է, պետք է աշխատեն ոստիկանները»,-ասում է Վահագն Սիմոնյանը։ Նա ֆիքսեց, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելու արդյունքում ահասկանալի վիճակում են հայտնվելու ծառայողական մեքենա վարող վարորդները, տաքստիստերը։

Նաև Վահագն Սիմոնյանն ասում է, որ մարդկանցից կարգապահություն պահանջելուց առաջ պետությունը նախ պետք է կահավորի իր ճանապարհները, որովհետև վթարների առյուծի բաժինը նրա գնահատմամբ՝ ճանապարահների ոչ նորմալ կահավորվածության հետևանքով է։ Ասում է․«Ես կողմ եմ խստացումներին, ես բազմից ասել եմ, որ դրանք պետք են, մենք ահավոր շատ մարդիկ ենք կորցնում վթարներից, ոնց որ պատերազմում լինենք, բայց դա պետք է խելամտի մեջ արվի »:

Ոլորտի փորձագետի խոսքով քաղաքում մշակված և տեղադրված են մեծ քանակով թակարդներ՝ ուղղակի տուգանելու ու փող աշխատելու համար։ «Տեխնիկական միջոցները միմիայն փող աշխատելու միջոց են և երբե ոչ բարձրացրել են, ոչ էլ կբարձրացնեն կարգապահությունը։ Հակառակը, վստահ եմ, որ կվատացնենք, որովհետև սկզբում մարդիկ տեղերը չգիտեին, հիմա գիտեն, հիմա այդ տեղերում մի քիչ ավելի զգույշ են, բայց  մնացած վայրերում լկտիություն է»,-ասում փորձագետը։

Նա սխալ է համարում նաև այն, որ խախտման դեպքում թե՛ տուգանում են, թե միավոր են հանում, ասում է՝ կամ մեկը պետք է լինի կամ մյուսը։ «Ընդամենը փող են աշխատում․․․ տուգանք, տուգանք և կապ չունի՝ Սաշիկ, Միշիկ, եսիմ ով, թե պետությունը։ Միևնույն է՝ աշխատում են«,-ասաց Սահակյանը»

Այս առնչությամբ նա հիշեց անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետության վաղ շրջանից կառավարության նիստերից  մեկի ժամանակ ունեցած ելույթը, թե մարդիկ ձեզ համար տուգանքների «մատերիալ չեն»։