Գուտերեշը տեսաուղերձ է հրապարակել Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առթիվ

Գուտերեշը տեսաուղերձ է հրապարակել Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսաուղերձ է հրապարակել Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը։ Մենք հիշում ենք վեց միլիոն հրեա երեխաներին, կանանց և տղամարդկանց, ինչպես նաև գնչուներին և սինտիներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց և շատ ուրիշների, ովքեր մահացել են:

Մենք մտածում ենք միլիոնավոր կորցրած կյանքերի, միլիոնավոր մարդկանց մասին, որոնց ապագան գողացվել է:

Երբ մենք սգում ենք կորուստը, մենք նաև ընդունում ենք, որ Հոլոքոստն անխուսափելի չէր: Ցեղասպանության ոչ մի դեպք երբեք անխուսափելի չէ։

Դա հակասեմական հազարամյա ատելության գագաթնակետն էր:Միակ պատճառը, որ նացիստները կարող էին եվրոպացի հրեաների նկատմամբ խտրականությունից անցնել մինչև նրանց հաշվարկված դաժանությամբ սպանելը, այն էր, որ այն ժամանակ, երբ շատ քիչ մարդիկ էին բողոքում, շատերն անտարբեր մնացին դրա նկատմամբ:

Խորը լռությունն էր՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում, որը քաջալերեց նրանց։ Երբ մենք հիշում ենք Հոլոքոստը, մենք ընդունում ենք ազատության, արժանապատվության և մարդկության հանդեպ սպառնալիքները:

Այսօր, աճող տնտեսական դժգոհության և քաղաքական անկայունության, ռասայական գերազանցության կողմնակիցների կողմից ահաբեկչության աճի, ատելության և կրոնական մոլեռանդության պայմաններում, մենք պետք է ավելի վճռական լինենք, քան երբևէ։
Մենք երբեք չպետք է մոռանանք Հոլոքոստը և չպետք է թույլ տանք, որ ուրիշները մոռանան, խեղաթյուրեն կամ ժխտեն այն:

Այլևս երբեք չենք լռելու չարիքին ի պատասխան և միշտ պաշտպանելու ենք բոլոր մարդկանց արժանապատվությունն ու իրավունքները։

Շնորհակալություն ուշադրության համար»։