Գեղամ Գևորգյանը «Էվոկաբանկից» պարզապես ստանում է իր «փայը»

Գեղամ Գևորգյանը «Էվոկաբանկից» պարզապես ստանում է իր «փայը»

ԵՊՀ ռեկտորի նորընտիր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պատասխանելով «Հրապարակի» այն հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ ինքը «Էվոկաբանկում» բաժնեմաս ունի, նա հաստատեց։

Հարցրինք, թե այդ դեպքում ի՞նչ է անելու դրանց հետ, չէ՞ որ օրենքը պետական պաշտոնատար անձանց արգելում է բիզնես գործունեությամբ զբաղվել․

«Բաժնետոմսերը ոչ մի բիզնես կառավարում չի ենթադրում, ես տարվա վերջում ստանալում եմ իմ փայը»,- ասաց Գևորգյանը։