Ռուսական ամենահզոր արբանյակի մոտ խափանումներ են սկսվել

Ռուսական ամենահզոր արբանյակի մոտ խափանումներ են սկսվել

Ռուսական «Յամալ-601» արբանյակի մոտ շարժիչային խնդիրներ են ի հայտ եկել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Գազպրոմ տիեզերական համակարգեր» օպերատոր ընկերության տարածած հայտարարությանը։ Ըստ հրապարակման, նախքան արբանյակը գեոստացիոնար ուղեծիր տեղափոխելը, Thales Alenia Space ընկերության մասնագետները հարկ են համարել լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, որոնք առնչվում են շարժիչին։ Մասնագետները սակայն նշում են, որ շարժիչի ամբողջական խափանում տեղի չի ունեցել։ Խնդիրները կապված են S400 շարժիչի հետ, որի գործարկումից հետո նկատել են, որ այն սխալ կերպ է աշխատում։ Շարժիչն արտադրվել է Գերմանիայում Airbus-ի կողմից։ Հնարավոր է, որ որոշում կայացվի այլ շարժիչ տեղակայել ու գործարկել արբանյակը նպատակային ուղեծիր հասցնելու համար։