«Սանիթեքի» հիմնադիրը ասուլիսին կմասնակցի «Սկայպով»

«Սանիթեքի» հիմնադիրը ասուլիսին կմասնակցի «Սկայպով»
«Սանիթեք»

Քիչ անց տեղի կունենա «Սանիթեքի» ասուլիսը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում։ Սա այն ասուլիսն էր, որը պետք է կայանար հուլիսի 31-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, բայց հետո հետաձգվեց՝ Երևանում կայանալու պայմանով։ Ասուլիսին, սակայն, «Սանիթեքի» հիմնադիրները չեն մասնակցի, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, քրգործ կա հարուցված «Սանիթեքի» դեմ և հնարավոր է՝ հիմնադիրներին կալանավորեն։

Մենք տեղեկացանք, որ ասուլիսին կմասնակցեն «Սանիթեքի» ներկայացուցիչները, իսկ հիմնադիրներից Նիկոլաս Էլ Թավիլը կմասնակցի «Սկայպով»։