ԱԱՏՄ վարույթները 4-4,5 անգամ ավելացել են նախորդ տարվա կեսից

ԱԱՏՄ վարույթները 4-4,5 անգամ ավելացել են նախորդ տարվա կեսից

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի ասուլիսը, ակնկալվում է, որ լուրջ բացահայտումներ են լինելու։ ԱԱՏՄ պետը նախ ներկայացրեց, թե ինչ է արվել իր պաշտոնավարման օրոք։  Ասաց, որ իր նշանակումից հետո կատարվել են մի շարք լայնածավալ աշխատանքներ, նաև իրազեկման ոլորտում։ Քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգեր են եղել, որոնց ընթացք և լուծումներ են տրվել։ ԱԱՏՄ -ն վերահսկողություն է իրականացնում 4 ոլորտներով․ բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ՝ փաստաթղթերի լրացման, պահպանման հետ կապված, դեղերի շրջանառության՝ ներմուծված և վաճառվող դեղորայք, դաշտ, որը քիչ կանոկակրգված է, սանիտարական վիճակի վերահսկողություն՝ ջրի որակից մինչև աղմուկի թույլատրելի աստիճան և աշխատողների՝ աշխատավայրում պայմանների պահպանման։

Էդգար Խուրշուդյանը հաշվետվությունը իր պաշտոնավարումից  մինչև այս տարվա հուլիսի 1․ նախորդ տարի  ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 208 վարույթ, իսկ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 1100։« Այսինքն՝ տարվա կեսից  մոտ 4․4․5 անգամ ավելացել է։ Այդ ակտիվոթյունը պայմանավորված է այն փոփոխություններով ու բարեխոփումներով, որոնք իրականացվել են տեսչական մարմնում։ Ես փորձել եմ ձևավորել աշխատանքային թիմ»,-ասաց ԱԱՏՄ պետը։

Դեղերի հետ կապված վարույթները առնչվել են խոշոր ներմուծողներին և բավականին մեծ տուգանքներ են նշանակվել։ Ընդհանուր՝ Խուրշուդյանի նշանակումից հետո կիրառվել է 300 միլիոն դրամը գերազանվող գումար։