Հայաստանում հաղթեց ոչ թե Փաշինյանը, այլ գլոբալիզացիան, Ալիեւն ու Էրդողանը․ Դմիտրի Օլշանսկի 

Հայաստանում հաղթեց ոչ թե Փաշինյանը, այլ գլոբալիզացիան, Ալիեւն ու Էրդողանը․ Դմիտրի Օլշանսկի 

«Հայաստանում ինչ-որ զարմանալի բան է տեղի ունեցել։ Լիբերալ սրիկան, հանրահավաքային շատախոսը, ով սկզբում փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ հետ ամենաամոթալի կերպով պարտվում Ղարաբաղյան պատերազմը, նույնիսկ չանելով ոչինչ, որ այն արժանապատվորեն պարտվեր, համոզիչ հաշվարկով հաղթանակ տարավ ընտրություններում՝ նույն Ղարաբաղի պատերազմի հերոսի հանդեպ։ Ինչ է սա նշանակում։ Հայ ժողովուրդը, որ գուցե աշխարհում երկրորդ ժողովուրդն է հրեաներից հետո, իր ազգային ինքնության տոկունությամբ եւ աչքի է ընկնում իր հերոսական ու մարտական առանձնահատկություններով, ժողովուրդ, որը կարծես թե ասում էր, որ այո, փոքրաթիվ ենք ու երկիրն էլ աղքատիկ է, սակայն մեր հավատքն ինքներս մեր հանդեպ է, շրջակայքում թշնամիներ են, սակայն մենք դիմադրում ենք եւ մեզ հնարավոր չէ տեղից շարժել, եւ ահա այս գեղեցիկ առասպելը փլուզվեց։ Պարզվեց, որ ոչ միայն պատերազմն է տանուլ տրվել չարանենգ թշնամուն, այլ նաեւ այդ պարտության պատասխանատուն պարգեւատրվել է եւ ոչ թե վռնդվել։ Եւ սա նշանակում է, որ ամեն բան ճիշտ է եւ ամեն բան, ինչպես ասում են, իր հունով է։ Բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը չէ, որ հաղթել է։ Հաղթել են Ալիեւն ու Էրդողանը։ Հաղթել է գլոբալիզացիան։ Հայերը հոգնել են հայ լինելուց։ Հոգնել են լինել «այդ փոքրիկ, բայց հպարտ» եւ առանձնահատուկ ժողովուրդը իրենց առանձին չճանաչված Ղարաբաղով, այդ լեռնային հովիտներով ու հին քարերով, որոնց համար սպանում էին ու մեռնում։ Նրանք այլեւս չեն ուզում պատերազմ, քարեր եւ հովիտներ։

Ուզում են այնտեղ, որտեղ «Ինստրագրամն» է, Մակրոնը եւ Քիմ Քարդաշյանը։ Փաշինյանը, ինչպես մինչ այդ Սահակաշվիլին, Նավալնին եւ Զելենսկին, Հայաստանը գայթակղեց ու տարավ ամենաուրվականային հնարավորությամբ դեպի ինտեգրացիա, դեպի ինչ որ անորոշ եվրագլոբալիստական տեղ, ինչ որ պոստ-պատմություն, որտեղ անհոգ ապրում է պոստ-մարդկությունը, հաճելիորեն թուխ, սկուտեղի վրա եւ մանուշակագույն մազերով, եւ Հայաստանն ընտրեց այդ պատրանքը, եւ ոչ թե ծանր կյանքի, ամուր տնտեսվարողներով, գյուղատնտեսությամբ եւ հավիտենական կրակոցներով։ Դժվար է վիճարկել այդ ընտրությունը եթե անկեղծորեն վերաբերվենք դրան։ Քանի որ ցանկացած դավաճանություն, իրական, եւ ոչ այնպիսին, ինչպիսին կոմիքսներում, ամուր կերպով հիմնավորված է։ Նա ունի համոզիչ պատճառներ եւ դրանց պատասխանելը պատրաստի հռետորական բանաձեւորվ հեշտ է, բայց անիմաստ։ 

Ու ինչքան էլ խոսես «Հայրենիքի», «պարտության» եւ «ամոթի» մասին, պոստ-մարդկությունը դրանից չի դառնա քիչ գրավիչ եւ, ամենակարեւորը, այլընտրանքային։ Ոչ մեկը չի ուզում Ոչ ոք չի ուզում նախ առավոտյան հինգին այծ կթել, իսկ հետո խրամատում ինքնաձիգով քնել:  Բոլորն ուզում են նախ լիարժեք քնել եւ հետո, թերթել հեռախոսը։ Ես նույնպես։ Դրա համար էլ հաղթեց Փաշինյանը։ Եւ Ղարաբաղն էլ գրեթե կորցրեցին հենց դրա համար, այլ ոչ թե թուրքական անօդաչուների։ Եւ պետք չէ մտածել, որ հայկական այդ ողբերգական ընտրությունը միակն է եւ վերջինը։ Ընկել են հայերը, ինչ որ սեւ անցքի մեջ, իրենց լեռներում իսկ մնացած բոլորը ուրախ ուրախ ինչ որ տեղ են գնացել։ Բոլոր նրանց, ովքեր աշխարհում կողմնակից են առանձին ազգային եւ գլոբալ կուսկոմի  գոյությանը ոչ համաձայն, կշարունակեն կոտրելհենց այդպես։ Ինչիդ է պետք պետությունը, հաղթանակը հողը, երբ կա հեռախոսը, սկուտերը, եւ մեգապոլիսում հիփոթեքով գնած բնակարանը։ Եւ փառք նրանց, ովքեր դրան ինչ որ բան կունենան պատասխանելու»,- գրել է «Ռուսկայա ժիզն» պարբվերականի խմբագիր Դմիտրի Օլշանսկին, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններին։