Դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, գործով դատաքննությունն ավարտվեց. դատարանը գործն արագացված կարգով քննելուց հետո այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը՝ հունիսի 16-ին: 

Դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին 7 տարվա ազատազրկման դատապարտել։

Նիստի ավարտից հետո պաշտպանը հայտնեց` միջնորդել են քրեական գործը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ Սարգսյանին համաներմամբ ազատ արձակել։

Հիշեցնենք` Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։

Նա դատարանում հայտնել էր`  ընդունում է մեղադրանքը։