Շարմ էլ-Շեյխը կպարսպապատվի

Շարմ էլ-Շեյխը կպարսպապատվի

Եգիպտոսի իշխանությունները սկսել են աշխատանքներ Շարմ էլ-Շեյխ առողջարանը բետոնե պատով պարսպապատելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Համաձայն հրապարակման, նախագծի նպատակը առողջարանի անվտանգության մակարդակի բարձրացումն է ու հավելյալ տուրիստների ներգրավումը։ Պարիսպն ունի վեց մետր բարձրություն եւ շրջափակում է ողջ քաղաքը։ Նշենք, որ նախագիծը առաջին անգամ քննարկվել էր դեռեւս 2005 թվականին։ Ուշագրավ է այն, որ Հարավային Սինայի նահանգապետ Խալիդ Ֆուդան հերքել է տեղեկություններն այս առնչությամբ ասելով որ նման բան չկա։ Բացի բետոնե պատից նաեւ անցկացվելու են փշալարեր։