«Սպայկայի» տնօրենի գործով նիստին պաշտպանները բողոքն ամբողջությամբ չեն ներկայացրել

«Սպայկայի» տնօրենի գործով նիստին պաշտպանները բողոքն ամբողջությամբ չեն ներկայացրել

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված ավարտվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի գործով դատական նիստը:

Պաշտպանները բողոքարկում են Առաջին ատյանի դատարանի որոշումը` երկամսյա կալանքի վերաբերյալ: Բողոքի քննությունն այսօր մասամբ քննվեց դատարանում:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպաններից Սամվել Սիմոնյանը:

Հարցին, թե գրավի միջնորդություն ներկայացրե՞լ են, պատասխանեց,«Քննում ենք հենց ամբողջ իրավատիրույթը»: Նա գրավի չափի վերաբերյալ ոչինչ չասաց եւ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնելուց:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: