Գերմանիայում հրեաներին հորդորել են խուսափել ազգային տարազ կրելուց

Գերմանիայում հրեաներին հորդորել են խուսափել ազգային տարազ կրելուց

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել տեղի հրեական համայնքի ներկայացուցիչներին խուսափել հասարակական վայրերում ազգային տարազին պատկանող գլխարկներից՝ կիպաներ կրելուց։ Այս մասին հայտնում է DW-ն։ Նման քայլը գերմանական իշխանությունները հիմնավորել են ազգային ատելության հողի վրա գործված հանցագործությունները նվազեցնելու ցանկությամբ։ Հրեատյացության հարցերով կառավարական հանձնակատար Ֆելիքս Քլայնը ասել է, որ ներկայումս Գերմանիայում նկատվում է ազգային ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների թվի աճ, ինչը մտահոգիչ է եւ պետք է նախ եւ առաջ զբաղվել դրանց կանխարգելմամբ։ Deutsche Welle-ի հաշվարկների համաձայն 2017-18 թթ ընթացքում հրեաների վրա իրականացված հարձակումները Գերմանիայում աճել են 10 տոկոսով։ Նշենք սակայն որ գերմանական շատ քաղաքական գործիչները չեն ողջունել կառավարության այս որոշումը։ Բավարիայի երկրամասի ՆԳ նախարար Յոահիմ Հերմանը ասել է, որ նման որոշումը խախտում է մարդու ազատ դավանանքի իրավունքը, քանի որ կիպան հուդայականության մի մասն է հանդիսանում։