Արթուր Ավետիսյանը՝ Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր

Արթուր Ավետիսյանը՝ Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր

Իտալիայի Նեապոլ քաղաքում շարունակվում է 30-րդ ամառային ուսանողական խաղերը՝ Ունիվերսիադան։ Հայաստանը ստուգատեսին ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճեց ոսկե մեդալ:

Նա օղակների վրա վարժությունների որակավորման փուլում վաստակելով 14,750 միավոր երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ, որտեղ, վաստակելով 14,900 միավոր, դարձավ հաղթող։

Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):
 

Նյութի աղբյուր՝ armnoc.am