Մայնի-Ֆրանկֆուրտի օդանավակայանում 54 թռիչք է չեղարկվել

Մայնի-Ֆրանկֆուրտի օդանավակայանում 54 թռիչք է չեղարկվել

Գերմանիայի խոշորագույն օդանավային փոխադրող Lufthansa ընկերությունը տեղեկացրել է, որ 54 թռիչք է չեղարկել Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանից, որի պատճառը եղել է ծրագրային ապահովման հետ առաջացած խնդիրները։ Այս մասին հայտնում է DW-ն։ Նշվում է, որ առաջացած տեխնիկական խնդրի պատճառով դիսպետչերները չեն կարող ստանալ տեղեկություններ օդանավերի տեսակի, չվերթի եւ ժամանման ժամանակի մասին։ Գերմանական թռիչքների անվտանգության ազգային ծառայությունը տեղեկացրել է, որ ծրագրային խափանումները որեւէ կերպ չեն սպառնում ուղեւորների անվտանգությանը։