ԱՄՆ-ում փողերի լվացման սկանդալ կարող է պայթել․ կասկածները հասնում են մինչեւ նախագահի ընտանիք

ԱՄՆ-ում փողերի լվացման սկանդալ կարող է պայթել․ կասկածները հասնում են մինչեւ նախագահի ընտանիք

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հնարավոր է ստուգումներ անցկացնի գերմանական Deutsche Bank-ում։ Ըստ Reuters-ի հաղորդման, ամերիկյան հատուկ ծառայությունը կասկածում է բանկին փողերի լվացման հակազդման կանոնները խախտելու մեջ։  Լրատվամիջոցը գրում է, որ այդ հնարավոր ստուգումը չի կարող համարվել արտառոց, քանի որ ամերիկյան հատուկ ծառայությունները ինֆորմացիա ունենալիս միշտ էլ համանման ստուգումներ բանկերում իրականացնում են։

Deutsche Bank-ից հրաժարվել են այս լուրը որեւէ կերպ մեկնաբանել։ The New York Times-ն էլ գրում է, որ ՀԴԲ-ն սկսել է քննություն այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին իր էջերում հրապարակեց, որ գերմանական բանկի աշխատակիցները իրենց ղեկավարությանը հորդորեց ուսումնասիրության համար ԱՄՆ Ֆիննախին տրամադրել մի շարք գործարքներ, որոնք արվել են այն ընկերությունների կողմից, որոնք գտնվում են Թրամփի եւ նրա փեսա Ջարեդ Քուշների տիրապետության ներքո։

Գերմանական բանկի ղեկավարությունը սակայն չի լսել իր աշխատակիցների հորդորը եւ գործարքների մասին տեղեկությունները, որոնց  կասկածահարույց լինելը բացահայտվել էր հատուկ տեխնոլոգիաների միջոցով, չի փոխանցել ԱՄՆ պատկան մարմնին։ Պատճառը եղել է այն, որ մինչ Թրամփի նախագահ դառնալը, բանկը նրան ավելի քան 2 միլիարդ դոլարի վարկ են տրամադրել։