Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի՝ Գերմանիայում Ղարաբաղյան կարգավորման հայտարարություններին

Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի՝ Գերմանիայում Ղարաբաղյան կարգավորման հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին արած հայտարարությանը։ Այս մասին հայտնում է OXU.az-ն։ Ըստ հրապարակման, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ «հակամարտության արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը եւ նրան հարակից յոթ շրջանները, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ենթարկվել է էթնիկ զտման եւ դարձել հարկադիր գաղթյալներ։ Միջազգային բանաձեւերն ու փաստաթղթերը, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը, մասնավորապես ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերը, պահանջում են լիակատար եւ անհապաղ եւ անվերապահ կերպով հայկական զորքերի դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։ Բաքուն նաեւ տեղեկացրել է, որ հակամարտության կարգավորման մասում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստաթղթերում էլ խոսք է գնում ոչ թե «ժողովրդի» այլ ղարաբաղցի հայ եւ ադրբեջանցի բնակչության մասին։ «Փաշինյանը, որպես Հայաստանի վարչապետ պետք է հասկանա, որ հակամարտության կարգավորումը կամրապնդի Հայաստանի անկախությունը, նախ եւ առաջ կբացի էական տնտեսական հնարավորություններ Հայաստանի բնակչության համար եւ կստեղծի նոր քաղաքական իրադրություն»,- ասված է Բաքվի հայտարարության մեջ։