Օրհներգ՝ Լիլիթ Մակունցի համար

 Օրհներգ՝ Լիլիթ Մակունցի համար

 

Գործող հիմնը չունի այն ուղերձները, որոնք ես կուզենայի։

Լիլիթ Մակունց

 

Մեր հայրենիք, ա՜խ,  ուր մնաց

Ազատ, անկախ Հայաստան,

Արդ որդիքդ գործից զրկվան

Մակունցները տեղ գտան։

Ահա պրեմյա,պաշտոնյաներ,

Պաշտոնյաներ սիրասուն,

Նվիրեցե՜ք ինքներդ ձեզ

Ժողովրդի արտասուք։

Միլիոնները, միլիոնները

Ժողովրդից քամեցիք,

Դըմփ-դըմփ արիք ու մսխեցիք

Ժողովրդի արտասուք։

Ամենայն տեղ կյանքը մեկ է,

Մարդ մի անգամ պի՛տ ապրի,

Ոչ երանի, ով իր ազգին

Մինչև վերջը կքամի։