Պարտավորեցրել են 302 միլիոն դոլարի տուգանք վճարել

Պարտավորեցրել են 302 միլիոն դոլարի տուգանք վճարել

Վաշինգտոնի դատարանը որոշում է ընդունել պարտավորեցնել Սիրիայի կաֆռավարությանը վճարել 302 միլիոն դոլար որպես փոխհատուցում, 2012-ին Սիրիայում սպանված ամերիկացի լրագրողի ընտանիքին։

Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Դատարանը եւ հաստատել է այն, որ Մերի Քոլվինը, որը The Sunday Times-ի լրագրողն էր, 2012-ի փետրվարի 22-ին հրետանակոծության տակ է հայտնվել ոչ պատահականորեն։

Ըստ դատարանի որոշման, սիրիացի զինվորականները միտումնավոր կերպով են ընտրել որպես թիրախ Հոմս քաղաքում գտնվող ստուդիան, որտեղ Քոլվինն է աշխատել իր կոլեգաների հետ։ Զոհված լրագրողի փաստաբանները հայտարարել են, որ իրենց համար հիմա կարեւորը կայացված վճռի կատարման ապահովումն է։ Պաշտոնական Դամասկոսը որեւէ կերպ այս լուրը չի մեկնաբանել։