Մայր ու դուստր հանդիպել են 69 տարի անց

Մայր ու դուստր հանդիպել են 69 տարի անց

ԴՆԹ անալիզը հնարավորություն է տվել ամերիկացի կնոջը գտնելու իր մորը, որից նրան բաժանած են եղել ծննդյան պահին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Քոննի Մաուլտրուպը ծնվել է 1949 թվականին եւ մեծացել մանկատանը, քանի դեռ չեն որդեգրել։ Հինգ տարեկան հասակում կորցրել է խորթ մորը։ Խորթ հոր նոր կինը չի սիրել երեխային եւ նա ստիպված է եղել տանել իր հանդեպ վատ վերաբերմունքը։ Նա միշտ երազել է գտնել իր իսկական ծնողներին։ Մոտ մեկ տարի առաջ նրան նվիրել են Ancestry.com-ի կոմպլեկտ, որը օգնում է գտնել ազգականներին ԴՆԹ թեստի միջոցով։ Ծառայությունը կարողացել է գտնել հեռու ազգականներից մեկին որի հետ կապ հաստատելով Մաուլտրուպը ասել է, որ իր մոր անունը Ժընեւիեւ Պյուրինտոն է։ Հեռու ազգականուհին էլ պատասխանել է, որ դա իր մորաքույրն է եւ նա դեռ ողջ է։ Հիմա 69 ամյա Մաուլտրուպի մայրը 88 տարեկան է, ապրում է Ինդիանա նահանգում, միայնակ։ Արդեն Ժընեւիեւ Պյուրինտոնը պատմել է, որ երբ ծննդաբերել է, եղել է չամուսնացած եւ իրեն համոզել են, որ երեխան մահացած է ծնվել։ Նշենք, որ արտամուսնական երեխաներին ծնողներից բաժանելը ընդունված պրակտիկա է եղել ԱՄՆ-ում մինչեւ 1973 թվականը ԱՄՆ Գերագույն դատարանը չի օրինականացրել արհեստական վիժումները։