Ագուերոն կարող է հեռանալ «Սիթիից»

Ագուերոն կարող է հեռանալ «Սիթիից»

Ինչպես գրում են անգլիական մարզական հեղինակավոր լրատվամիջոցները, «Մանչեսթեր Սիթիի» առաջատար  հարձակվող Սերխիո Ագուերոն  ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Գվարդիոլայի թիմի։ Բանն այն է, որ արգենտիտնացու կնքած պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է ամռանը, իսկ Ֆուտբոլիստը մնալ-չմնալու մասով դեռևս հստակ որոշում չի կայացարել։

Շրջանառվող լուրերի համաձայն, Ագուերոյի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, եվրոպական մի շարք թոփ ակումբներ արդեն իսկ կապվել են ֆուտբոլիստի տրասնֆերով զբաղվող ներկայացուցիչների հետ, խնդրել Ագուերոյին միանալ իրենց։  Այդ ակումբներն են՝  կատալոնական «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը», Թուրինի «Յուվենտուսը» և «Ինտերը»։

Մարզական տարբեր վերլուծաբանների վարկածների համաձայն, եթե Ագուերոն ի վերջո որոշի՝ հեռանում է, ապա կընտրի «Բարսան», քանի որ կապտանռնագույների առաջատար Լեո Մեսսին ու Ագուերոն մտերիմ ընկերներ են։ Ասում են՝ «Բարսելոնայի» ղեկավարությունն էլ՝ Ագուերոյի տրանսֆերը ձեռք բերելով, փորձելու է թիմում պահել նույն Մեսսիին։