Հանգցվել է Չեռնոբիլի ԱԷԿ մոտ բռնկված անտառային հրդեհը

Հանգցվել է Չեռնոբիլի ԱԷԿ մոտ բռնկված անտառային հրդեհը

Հրշեջները կարողացել են հանգցնել Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ բռնկված անտառային հրդեհը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության մամուլի կենտրոնի հրապարակած հայտարարությունը։ Ըստ մասնագետների, ռադիացիոն մակարդակը Ուկրաինայում նորմայի սահմաններում է։ «Էքսպոզիցիոն դոզայի հզորությունը գրունտի մակերեսին եւ ռադիոնուկլոիդների պարունակությունը ջրում գտնվում է նորմայի սահմաններում»,- ասված է փրկարարների տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ հրդեհը սկսվել էր ապրիլի չորսին։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 70 միավոր մեքենա եւ 250 մարդ։ Ավիացիայով ավելի քան 80 անգամ իրականացվել էր ջրցանում։