ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Արկտիկայում Ռուսաստանն ու Չինաստանը լինեն տիրապետող

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Արկտիկայում Ռուսաստանն ու Չինաստանը լինեն տիրապետող

Միացյալ Նահանգները թույլ չի տա Չինաստանին եւ Ռուսաստանին տիրապետող դիրք ունենալ Արկտիկայում եւ Հյուսիսային ծովային ուղիներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ՝ Եվրոպայում եւ Աֆրիկայում ռազմածովային նավատորմի հրամանատար ծովակալ Ջեյմս Ֆոգոն։ Ամերիկացի ծովակալը ասել է, որ այդ տարածքները պետք է հավասարապես օգտագործվեն Արկտիկական խորհրդի անդամների կողմից, քանի որ որեւէ մեկի տիրապետությունը այնթույլատրելի է։ Այս մասին գրում է ամերիկյան Washington Examiner քաղաքական հանդեսը։ «Ռուսաստանը Արկտիկան համարում է իր տարածքը։ Սակայն իրականում դա միջազգային տարածք է եւ մենք հետաքրքրված ենք այն բանում, որ այն լինի ազատ եւ բաց բոլորի համար»,- շեշտել է Ֆոգոն։ Սրանով հանդերձ, ամերիկյան կողմը հյուսիսային ծովային ուղղության օգտագործումը համարում է իր համար ոչ-հետաքրքիր քանի որ ամերիկյան նավերի համար վերջինիս խորությունը չափազանց փոքր է։