Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից. Արման Աբովյան

Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից։
Գաղտնիք չի հանդիսանում այն փաստը,որ Ադրբեջանը իր ռազմա-քաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրության տակ,իսկ եթե ավելի հստակ,ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։

Պարզ է ,որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ ։
Սակայն պետք է նաեւ փաստել,որ թուրքական կողմը բավական հետևողական է իր տակ վերցնի նաեւ Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր ,ըստ որի թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը «կանխել» ինչ որ գործընթացներ ,որոնք կվտանգեն «ներքին կայունությունը» Ադրբեջանում։

Կարելի է փաստել ,որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունը Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ ։

Ի՞նչ է դա նշանակում,կարծում եմ բացատրելը ավելորդ է»։