Թունիսը շարունակում է գրավել տուրիստներին, անկախ ամեն ինչից

Թունիսը շարունակում է գրավել տուրիստներին, անկախ ամեն ինչից

Նույնիսկ ահաբեկչական բռնարարքները տուրիստներին հետ չեն կանգնեցնում, որպեսզի նրանք այցելեն Թունիս։ Այս մասին հայտարարել է այդ երկրի տուրիզմի նախարար Ռունի Թարաբլուսին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ընդամենը հինգշաբթի օրը Թունիսի մայրաքաղաքում երկու պայթյուն էր որոտացել։ Թիրախում այդ երկրի անվտանգության ուժերի աշխատակիցներն են եղել։ Մահապարտի կողմից իրականացված հարձակման հետեւանքով զոհվել էր մեկ ոստիկան, եւս ինը մարդ տուժել։ Նախարար Թարաբլուսին ասել է, որ միջադեպից հետո իրենք կապ են հաստատել խոշորագույն տուրիստական ընկերությունների հետ եւ ստացել հավաստիացում, որ ոչ մի փոփոխություն չկա տուրիստական հոսքի հետ կապված։