Ես զզվում եմ ժամանակակից ֆուտբոլից․ Քրիստոֆ Դյուգարի

Ես զզվում եմ ժամանակակից ֆուտբոլից․ Քրիստոֆ Դյուգարի

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիկ Քրիստոֆ Դյուգարին «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտային մեղադրել է ֆինանսական հավելյալ շատ հետապնդելու մեջ։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ «Ինչի մասին է նա մտածում։ Նա ընդամենը 19 տարեկան է։ Ինչ է, ցանկանում է վաստակել 12, 13, 14 կամ 15 միլիոն։ Ինչ կփոխվի նրա կյանքում ինչ որ մի պահի։ Ավելի լավ մեքենա կուզենա, ավելի մեծ տուն կամ ավելի երկար զբոսանավ։ Եթե ամեն բան հանուն փողի է, ապա ես արդեն սրտխառնոց ունեմ։ Դե Լիգտը հիասքանչ պաշտպան է, նա շատ լավն է։ Սակայն այս տրամադրվածությամբ երկար չի ձգի։ Դա անհնար է։ Ես հոգնել եմ ժամանակակից ֆուտբոլից։ Ուրախ եմ, որ «ՊՍԺ»-ն ճիշտ որոշում է կայացրել ու հրաժարվել է նրա առաջարկներից։ Ախր դու դեռ պայմանագիր չես ստորագրել, բայց քո համար բաց դռներ ես ապահովում»,- ասել է Դյուգարին։