Երիտասարդ ծրագրավորողը մահացել է աշխատավայրում

Երիտասարդ ծրագրավորողը մահացել է աշխատավայրում

Google ընկերության երիտասարդ ծրագրավորող Սքոթ Կրուլչիկին մահացած են գտել իր աշխատավայրում։ Այս մասին հայտնում է «CBS 2»-ը։ Նա ընդամենը 22 տարեկան էր։ Երիտասարդ ծրագրավորողին հայտնաբերել են ընկերության Նյու Յորքի գրասենյակում անգիտակից վիճակում։ Դիակի վրա որեւէ բռնության հետք չի եղել։ Մահվան պատճառները պարզ կլինեն դիահերձումից հետո։ Երիտասարդը աշխատում էր Google-ում որպես ծրագրային ինժեներ։