Ժամանակը կգա կխոսեմ․ Սերժ Սարգսյան

Ժամանակը կգա կխոսեմ․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան

Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։

Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջողվել է հարցեր ուղղել Ս.Սարգսյանին Երևանի Շախմատի տանը։

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է պաշտոնաթող նախագահից՝ ինչու հրաժարականից հետո հանրային ելույթ երբևէ չի ունեցել, ինչին Ս.Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակը կգա՝ ունենալու եմ»։

Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյոք Ս.Սարգսյանը այժմ էլ կարծում է, որ «Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց»։

«Ես ձեզ ասացի, երբ որ անհրաժեշտ գտնեմ, այն ժամանակ ես հանրային ելույթ եմ ունենալու։ Հիմա ինչու՞ եք գալիս ինչ որ բան պարտադրում», - պատասխանել է Ս.Սարգսյանը։ 

նյութի աղբյուր՝ Այսօր.Ամ