Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ տարածած հայտարարությունը։ Ըստ հայտարարության, կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում վրացական կողմը ակտիվ կապի մեջ է հայկական կողմի հետ։ Մի քանի օր առաջ տեղի է ունեցել Վրաստանի եւ Հայաստանի վարչապետների հեռախոսազրույցը։ Հաղորդակցություն կա նաեւ առանձին նախարարների մակարդակով։ Այսօր հեռախոսազրույց են ունեցել նաեւ Վրաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները եւ քննարկել երկու երկրներում առկա համաճարակային իրավիճակը։ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։