Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 865-ով

Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 865-ով

Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը ավելացել է 865-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը համավարակի սկզբից ի վեր կազմում է 45 981 մարդ։ Մեկ օրում համավարակից մահացածների թիվը կազմում է 5 մարդ, իսկ ընդհանուր մահացության թիվը կորոնավիրուսից՝ 253 մարդ է։ Առողջացել է 21 162 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը ավելի քան 388 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 3,1 միլիոն։