Հերթական արտոնությունը՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Հերթական արտոնությունը՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Կառավարությունը վաղվա նիստի օրակարգում հերթական արոնությունը կտա Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։ Խոսքը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված կամ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության մասին է։ Նման արտոնություններ տալու «սովորություն» ուներ հատկապես Կարեն Կարապետյանի կառավարությունը, և ամեն անգամ մամուլը գրում էր, որ կառավարությունը էլի իշխանության սիրելի օլիգարխների ընկերություններին արտոնություն տվեց; Հիմա, փաստորեն, բան չի փոխվել այս հարցում՝ արտոնությունների ավանդույթը պահպանվել է, իշխանության սիրելի օլիգարխները՝ նույնպես։ 

Ըստ նախագծում ներկայացված տվյալների՝ «Ալեքս տեքստիլը» կներմուծի 14 միլիարդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանք՝ ընդլայնելու իր արտադրությունը։