ԱՆ-ն տուլարեմիայի պատվաստանյութ է գնում զորակոչային տարիքի անձանց  համար

ԱՆ-ն տուլարեմիայի պատվաստանյութ է գնում զորակոչային տարիքի անձանց  համար

2019 թվականին Առողջապահության նախարարության կողմից տուլարեմիա պատվաստանյութի գնումներն իրականացվելու են «Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» բաժնետիրական ընկերությունից` 1 դեղաչափը CIP Երևան 104,95 ՌԴ ռուբլուն համարժեք Հայաստանի Հանրապետության դրամով:

Հարցը՝  կառավարոթյան վաղվա նիստի օրակարգում է։ Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով: Գնումը կատարվում է մեկ անձից՝ ռուսաստանյան «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումից։

Ըստ կից ներկայացված տեղեկանքի՝ վերջին տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրության հետ կապված առկա են որոշ առանձնահատկություններ: Մասնավորապես շուկայում հայտնի է միայն մեկ արտադրող՝ Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումը, որը ժամանակ առ ժամանակ   ապահովում է միայն մեր երկրի կարիքների համար նպատակաուղղված  արտադրություն: Ակնկալվում է  Հայաստանի Հանրապետությունում տուլարեմիայի դեպքերի կանխարգելում և կայուն հակամաճարակային իրավիճակի ստեղծում: Տուլարեմիան բնական օջախականություն ունեցող, սուր վարակիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույցների ախտահարմամբ, ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով։

Հիվանդացության այսպիսի բարձրացման հիմնական պատճառը Հորադիսում և Ֆիզուլիում գտնվող ԼՂՀ բանակի զինվորների բարձր հիվանդացությունն է, որը պայմանավորված է այդ տարածքի վայրի նապաստակների բարձր վարակվածություն ունեցող մսի (խորոված) օգտագործմամբ:

Տուլարեմիային ինֆեկցիան համարվում է կրծողների հիմնական հիվանդություն, պատահական չէ, որ այս հիվանդության աղբյուր են համարվում 74 տեսակի կենդանիներ և թռչուններ։