Ես ինձ իրավասություն չունեմ պարգեւատրելու

Ես ինձ իրավասություն չունեմ պարգեւատրելու
Նարեկ Բաբայան

Կառավարության այսօրվա նիստից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, անդրադառնալով իրենց կոմիտեում պարգեւատրումներին, նշեց, որ դրանք տրվել են մինչեւ մեկ դրույքի չափով․ «Բոլոր աշխատակիցները պարգեւատրվել են»։

Հարցին՝ ինքն իրեն պարգեւատրե՞լ է, պատասխանեց․ «Ես ինձ իրավասություն չունեմ պարգեւատրելու»։

Նշենք, որ մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկվում է նախարարությունների, ՊԵԿ-ի «բաժանած» պարգեւատրումները, որոնք խոշոր գումար են կազմում։