Գյումրիում հացը կրկին անվճար է

Գյումրիում հացը կրկին անվճար է
Գյումրիում հացը կրկին անվճար է
Գյումրիում հացը կրկին անվճար է
Գյումրիում հացը կրկին անվճար է

Երեկվանից հարյուրավոր գյումրեցիներ հերթ են կանգնել Գյումրու Սախարովի հրապարակում տեղակայված «Կռունկ» խանութի շուրջ: Գյումրեցի երիտասարդ Գարիկ Ուզունյանի իրականացրած ակցիային մոտ մեկ տարի առաջ անդրադարձել էինք: Գործարարն իր նորաբաց հացի փռի արտադրանքն անվճար բաժանում է կարիքավորներին:

Մինչ նախորդ տարվա վերջ հազարավոր գյումրեցիներ օգտվեցին ակցիայից: Տարեսկզբին նախաձեռնության հեղինակը հասկացավ, որ այլևս անվճար հաց բաժանելու գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել: Ստիպված եղավ հիմնել «Կռունկ բարեգործական» հիմնադրամ՝ համախոհներին խնդրելով աջակցել հիմնադրամին, որպեսզի կարողանան շարունակել գործունեությունը: Հիմնադրամից տեղեկացնում են,որ առանց որևէ մեկի աջակցության,կրկին միայնակ ստիպված են վերսկսել բարեգործությունը,քանի որ հազարավոր նամակներ ու խնդրանքներ են ստացել կարիքավոր բնակիչներից:        Որքան էլ կարծիքներ են հնչում, թե գյումրեցիներին հարիր չէ ողորմություն ստանալը, այնուամենայնիվ աղքատության ցուցանիշով առաջին հորիզոնականում հայտնված Հանրապետության երկրորդ քաղաքի՝ օրվա հացին կարոտ քաղաքացուն այլ ելք չի մնացել:

«Մի բան եմ խնդրում. երբեք մի հիասթափվեք, կողքից հնչող կարծիքներին մի տրվեք, քննադատությունից մի նեղվեք: Հիշեք, որ ձեզ են ուղղված կիսասոված մանուկների եւ տարեցների սպասող հայացքները: Քննադատում են առաջին հերթին նրանց, ով գործ է անում եւ ում գործը տեսանելի է»,- նշել էր «Կռունկ»-ի հիմնադիրը՝ խնդրելով միանալ իրեն։ Ի դեպ առաջին օրերին հացը բաժանվում էր միայն Գյումրիի բնակիչներին, սակայն որոշ ժամանակ անց օրվա հացի համար քաղաք սկսեցին գալ հարակից գյուղերի բնակիչները ևս: