Նոր Նորքի թաղապետարանի նախկին աշխատակցին մեղադրում են 1,5 միլիոն դրամ չարաշահման մեջ

Նոր Նորքի թաղապետարանի նախկին աշխատակցին մեղադրում են 1,5 միլիոն դրամ չարաշահման մեջ

Նոր Նորք վարչական շրջանի ֆինանսական բաժնի նախկին աշխատակից Աննա Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրում են 1,5 միլիոն դրամ չարաշահումներ թույլ տալու մեջ։ 
«Հրապարակ»-ի հետ զրույցում Նոր Նորքի նախկին թաղապետ  Արմեն Ուլիխանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ դեռ քննություն է ընթանում․ «Հիմա քննությունը գնում է, քննության արդյունքում պարզ կլինի, ես հիմա՝ ի՞նչ մեկնաբանություն տամ»։

Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է գործով, որեւէ կարգավիճակ ունի՞, քանի որ իր ենթակայության տակ է այդ բաժինը, պատասխանեց․ «Այս պահին ես չեմ հարցաքննվել, դեռեւս ինձ բան չեն ասել, եթե ասեն, ապա իհարկե կգնամ։ Քննությունը գնում է, կանչեն, նոր կտեղեկացնեմ»։