«Զիդանը խայտառակություն է». Բեյլի գործակալ

«Զիդանը խայտառակություն է». Բեյլի գործակալ

«Զիդանը խայտառակություն է: Նա ոչ մի հարգանք չունի մի խաղացողի նկատմամբ, ով այդքան բան է արել ակումբի համար: Այս պահին մենք աշխատանքներ են տանում Բեյլի տրանսֆերի ուղությամբ»,- Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետի խոսքերն է մեջբերում լրագրող Տոմ Օլանտան:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» ընկերական հանդիպում էր անցկացրել Մյունխենի «Բավարիայի» հետ, որի ավարտից հետո՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադառնոլով թիմի հարձակվող Բեյլին նշել էր. «Բեյլը շուտով նոր ակումբ կունենա: Ակումբում բոլորը հույս ունեն, որ նա կլքի թիմը»: