Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Մինսկում

Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Մինսկում

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Մինսկում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճույքով կընդունի մեզ»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ հանդիպմանը պետք է մասնակցեն նաեւ Դոնալդ Թրամփը, Թերեզա Մեյը, Էմանյուել Մակրոնը եւ Անգելա Մերկելը։ Զելենսկին վերահաստատել է, որ պետք է խոսել ու քննարկել, թե ումն է Ղրիմը եւ ով կա կամ չկա Դոնբասում։ Կրեմլից էլ արձագանքել են, որ առաջարկը կուսումնասիրվի։