Արամ Ա-ն կժամանի Հայաստան

Արամ Ա-ն կժամանի Հայաստան

Այսօր՝ փետրվարի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության, Արամ Ա-ն Հայաստանում մնալու է երեք օր, որի ընթացքում հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Այլ մանրամասներ Անթիլիասի Ս․ Աթոռը չի հրապարակել Արամ Ա-ի հայաստանյան այցի հետ կապված։